Իր խորաթափանց կատարողականութեամբ եւ տեխնիկայի վարպետութեամբ մեծ ճանաչում վայելող բրիտանացի թավջութակահար Սթիվեն Իսերլիսի ստեղծագործական կեանքը խիստ բազմազան է։ Ան ելոյթներ  կ՛ունենայ աշխարհի առաջատար նուագախումբերու ու դիրիժորների հետ եւ մենակատարումներով հանդէս կուգայ մեծ երաժշտական կենտրոններուն: Երաժիշտի երկացանկը ընդգրկուն է՝ թավջութակի համար համաշխարհային դասական գրականութեան ընտիր նմուշներիէն մինչեւ ժամանակակից կոմպոզիտորներու երկեր: Իսերլիսը կը նուագէ Ստրադիվարիուսի 1726թ. պատրաստած «Մարքիզ դը Կորբերոն» թավջութակը, որը տրամադրուած է Թագաւորական երաժշտական ակադեմիայի կողմէ։

Սթիվեն Իսերլիսը Հայաստանի պետական սիմֆոնիկ նուագախումբի հետ ելոյթ կ՛ունենայ Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ին, Կարեն Տեմիրճեանի անուան մարզահամերգային համալիրին մէջ «Արմենիա» 5-րդ միջազգային երաժշտական փառատօնի շրջանակին։ Համերգը կը ղեկավարէ դիրիժոր Սերգեյ Սմբատեանը։