Պատմական զարգացման ընթացքում ձեռք բերուած անգնահատելի որակների մասին խոսելիս պէտք է նկատի ունենալ երկու հանգամանք. նախ՝ հայ հասարակական-քաղաքական մտքի ներկայի ձեռքբերումները, եւ ապա՝ հայոց պաշտպանութեան ու ինքնապաշտպանութեան ոլորտներում արձանագրուած որակները: Առաջինը արտահայտւում է, որպէս Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան իրաւական-քաղաքական միասնական փաթեթ եւ ապա Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիր: Երկրորդը, որպէս Արցախի հայութեան ազատ ու անվտանգ ապրելու իրաւունքի պայքարում ձեռք բերուած որակ, հաղթանակ:

 

Եթէ Մերձաւոր Արեւելքի հայութեան (եւ այլ բնիկ ժողովուրդների ու քրիստոնեաների) ազատ ու անվտանգ ապրելու իրաւունքի համար մղուած պայքարն ընկալուի, որպէս Արեւմտեան Հայաստանի հայերի ազատ ու անվտանգ ապրելու իրաւունքի համար մղուող պայքար, ապա ամեն ինչ կաւարտուի ձեռք բերուած նոր որակների վերջնական ամրագրմամբ:

 

Երկու դէպքում էլ գործ ունենք ոչ միայն նոր որակների, այլեւ նոր օրակարգերի հետ, նոր ծրագրերի հետ, որոնք անհրաժեշտ է կեանքի կոչել նկատի առնելով հայութեանն ու Հայաստանին ուղղուած՝ հնից եկող, ներկայիս ծաւալուող եւ ապագային միտուած բազում սպառնալիքներն ու մարտահրաւերները:

 

Պէտք յատուկ ընդգծել, որ այդ սպառնալիքներն ու մարտահրաւերները գոյութիւն ունեն անկախ մեր կամքից, ցանկութիւնից, պահուածքից, դիրքորոշումներից, կամ ծրագրերից: Դրանք գործում են, գործելու են՝ հենց այնպես, ինչպես նախագծուած են, եթէ դրանք չեզոքացնելու եւ կամ փոփոխութիւնների ենթարկելու համար հայութիւնը հրապարակ չբերի սեփական ծրագրեր եւ օրակարգեր, ինչի մասին խոսում ենք վաղուց եւ հաստատագրում այժմ:

 

Հետեւաբար, կարելի է արձանագրել, որ պատմական զարգացման ընթացքում եւ այս հանգրուանում ձեռք բերուած որակներն ու օրակարգերը անգնահատելի են, որոնց սկզբունքային իրողութիւնն ու նշանակութիւնը տեսանելի կդառնան պատմական նոր հանգրուանի տրամաբանական աւարտին, տարածաշրջանային քաոսի աւարտին, ազատ ու անկախ լինելիութեան ու իրաւունքների վերջնական իրականացման տեսքով:

 

Տիգրան Փաշաբեզեան

Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութեան վարչապետ

 

25.02.2015 թ.


 

Ծանոթագրութիւն

  1. Տես, Արեւմտեան Հայաստանի հայերի Ազգային Խորհրդի Հռչակագիրը Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութիւն կազմելու մասին-04.02.2011:
  2. Տես, Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի Որոշումը զինեալ չեզոքութեան մասին-29.03.2011:
  3. Տես, Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի Հրամանագիրը հայերի ինքնապաշտպանութեան ուժեր ստեղծելու մասին-26.12.2012:
  4. Տես, Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւաւորման մասին Հռչակագիրը-24.05.2013:
  5. Տես, Հայութեան պաշտպանութեան ուժեր կազմավորելու հարցի վերաբերեալ-28.03.2014:

 

Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութեան պաշտոնական կայքը՝

http://www.western-armenia.eu/stat.gov.wa/index.htm

Comments are closed.