Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անուան վերականգնողական կենտրոնի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով մեկնարկած բարեկարգման աշխատանքներն աւարտման փուլին են:

Այս մասին «Արցախփրես»-ի թղթակիցի հետ զրոյցի ժամանակ ըսած է վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադեւոսեանը: 

«Բարեկարգման աշխատանքներն աւարտելու փուլին են։  Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արձագանքեց կենտրոնի  մէջ շինարարական աշխատանքներ իրականացնելու մեր խնդրանքը, մասնակցեցաւ նաեւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեան։ Վերանորոգման աշխատանքի շնորհիւ նաեւ նոր տարածք  վերակառուցուեցաւ , որը կը ծառայէ կենտրոնին ամբուլատոր բուժում ստացողներու համար», – նշեց Վ. Թադեւոսեանը: