Տարբեր ժամանակներում առևանգված ու գերեվարված հայերի նկատմամբ ՄԻԵԴ-ի թեկուզ մեկ վճիռ Ադրբեջանը չի կատարել:

Կարելի՞ է արդյոք ավելին սպասել երկրից, որը հրաժարվում է ապահովել անգամ սեփական քաղաքացիների արդար դատաքննության իրավունքը:

Ու չկա՞ն արդյոք վերահսկողության մեխանիզմներ: Եվրոպական դատարանի կայացրած վճիռները չկատարելու դեպքում, հարցը քննվում է նախարարների կոմիտեում: Այժմ մոտ 10 հազար չկատարված վճիռ կա՝ տարբեր պետությունների կողմից, բայց նախարարների կոմիտեի առաջին պարտավորեցնող որոշումը հենց Ադրբեջանին է վերաբերում: Բաքվի անպատասխանատու վարքը կարող է հանգեցնել Եվրոպայի խորհրդում ձայնից զրկվելուն, հետո նաև անդամակցության դադարեցմանը: