Երկար ժամանակ է, ինչ Թուրքիայի Հանրապետությունը փորձում է ստեղծել իր ազդեցությանը ենթակա մի տարածք, որը ձգվում է մինչև Պակիստան՝ ներառյալ Վրաստան-Հայաստան-Ադրբեջան և տարածաշրջանի, այսպես կոչված, «թուրքական» երկրները։ Դրանով հանդերձ, ԱՄՆ-ի և Անգլիայի տարածաշրջանային քաղաքականության հետ համատեղելի լինելու ուղիներ է փնտրում։ Սակայն, միաժամանակ Ռուսաստանի հետ հաստատված փխրուն կախվածության հարաբերությունները երբեմն խոչընդոտում են Թուրքիային։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը վերջին շրջանում անխուսափելիորեն քննարկման առարկա է դարձել։ Տարածաշրջանային այս և նմանատիպ խնդիրները լիարժեք հասկանալու համար արժե ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք գտնվում ենք 3-րդ բաժանարար պատերազմում։ Ցավոք, Հայաստանն այն աշխարհագրություններից մեկն է, որը  պատերազմի զոհն է։ Արցախյան երկրորդ պատերազմի պարտությունը էլ ավելի քայքայեց երկիրը, որի տնտեսությունը մեծապես հիմնված էր գյուղատնտեսության, արտարժույթի և արտասահմանում աշխատողների կողմից ուղարկվող օգնության վրա, և որի սոցիալական կառուցվածքը լուրջ բևեռացման մեջ մտավ «Թավշյա հեղափոխության» գործընթացով։ Թեև Փաշինյանը վերջին ընտրություններում պահպանեց իշխանությունը, սակայն չկարողացավ լուծել երկրում առկա բևեռացումն ու խնդիրները։ Թվում է, թե երկիրը հայտնվել է փակուղու մեջ, որը չի կարող որոշել իր ուղղությունը։ 

Արցախյան երկրորդ պատերազմից հետո բանը հասավ տարածաշրջանը բաժանելուն։ Ստորագրված «խաղաղության» համաձայնագիրը ամրապնդեց Ռուսաստանի գերակայությունը տարածաշրջանում. նա առաջարկել է մի հարթակ, որի վրա կբացվեն տրանսպորտային ցանցեր և կգործարկվեն իր վերահսկողության ներքո։ Բայց սա ավարտված գործընթաց չէ։

Տարածաշրջանում կան այլ ուժեր, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Թուրքիան, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան։ Բնականաբար, նրանք էլ են ցանկանում ստանալ նաև հարավկովկասյան թխվածքի ամենամեծ բաժինը։ Ուստի այստեղ միայն Հայաստանը չէ, որ պատառ կիսելու սեղանի շուրջ է։ Թեև Ադրբեջանն ամբողջությամբ կտրված չէ Ռուսաստանից, տնտեսական և ռազմական ոլորտներում այն ​​դեռևս մեծապես գտնվում է Թուրքիայի ազդեցության տակ։ Վրաստանը նույնպես գտնվում է թուրքական ազդեցության տակ, սակայն ռեժիմի դիրքորոշումն այստեղ ավելի շատ ՆԱՏՕ-ին է հարում։

Այնպիսի զարգացումները, ինչպիսիք են Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության կողմից փոխադարձ ներկայացուցիչների նշանակումը և ժամանակի ընթացքում սահմանների բացումը, իհարկե առաջին հայացքից կարելի է դրական որակել: Այնուամենայնիվ, երբ ձեր առջև մի պետություն է, որը գործում է իմպերիալիստական ​​էքսպանսիոնիզմի (տիրանալու քաղաքականություն) սկզբունքով, արդյունքներ կարող են դրական չլինել։ Թուրքիայի գործող իշխանության հեռանալը չի փոխի այս իրավիճակը։ Ինչպես որ Թուրքիայի իշխող կապիտալի շրջանակներն այսօր թալանում ու ավերում են Արևմտյան Հայաստանի հողերը, նմանապես այս պատմությունն անխուսափելի կլինի Հայաստանի Հանրապետության դեպքում։ Սա է կապիտալիզմի իրականությունը։

Մենք գերժամանակակից  բաժանարար պատերազմի մեջ ենք։ Սա նաև այն ժամանակն է, երբ պարզ չէ, թե ում ձեռքն ում գրպանում է։ Այստեղ, խաղը  նախաձեռնողից առավել վճռորոշը խաղում հաղթողն ու այն պահպանողն է։ Մի կողմ թողնելով պետությունների ու կապիտալի գործոնը, ամենաարժեքավորն այս գործընթացում այն է, թե որքան երկար կտևի ժողովուրդների ազատության և հավասարության ձգտումը։