Ֆրանսիայի Պոմպիդու կենտրոնի ժամանակակից արուեստի ազգային թանգարանի հաւաքածուի մէջ ներառելու նպատակով կայացած է Ս. Փարաջանովի «Տրիպտիխի»` «Կիեւեան որմնանկարներ» (1966 թ.), «Յակոբ Հովնաթանեան» (1967 թ.) եւ «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1985 թ.) վերականգնուած ֆիլմերու նոր` 35 մմ ժապավեններու հանձնման արարողութիւնը: Նշենք, որ Փարաջանովի «Յակոբ Հովնաթանեանը» (1967 թ.) առաջին հայկական ֆիլմն է, որն ընդգրկուած է թանգարանի հաւաքածուի մէջ: 

Ս. Փարաջանովի երեք ֆիլմերու վերականգնուելու ամբողջ ընթացքը շնորհանդէսի միջոցով պատկերաւոր ներկայացուցած է Հայաստանի ազգային կինոկենտրոնի գործընկեր, «Հայ կինոյի դասականներ» ծրագրի կուրատոր եւ ֆիլմերի վերականգնման փորձագետ Տանիել Պըրտը: Միջոցառմանը ներկայ եղած են Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրէն Շուշանիկ Միրզախանեանը եւ ՀԲԸՄ ֆրանսիայի մասնաճիւղի ներկայացուցիչները։

Համշենահայերի ժողովրդական երաժշտություն, Նարե Գևորգյան:

https://youtu.be/I8tSu4FX7MQ

Leave a Reply