Հայաստանի Հանրապետութիւնը եւ Մեծ Բրիտանիայի եւ Հիւսիսային Իռլանտիայի Միացեալ Թագաւորութիւնը Յունուարի 20-ին, նշեցին երկկողմ դիւանագիտական յարաբերութիւններն հաստատելու 30-րդ տարեդարձը: 

Հայ-բրիտանական միջպետական յարաբերութիւնները հաստատուած են 1992 թ. Յունուարի 20-ին:

Հայաստանը եւ Մեծ Բրիտանիան վերականգնեցին միջպետական բարեկամական յարաբերութիւնները Խորհրդային Միութիւնն փլուզուելէ ետք` 1991 թուականին, երբ Հայաստանը հռչակեց իր անկախութիւնը: Միացեալ Թագաւորութիւնը ճանչցած է Հայաստանի Հանրապետութիւնը 1991 թ. Դեկտեմբերի 31-ին: 

Հայ-բրիտանական փոխգործակցութեան ոչ միակ, բայց կարեւոր ոլորտներէն են կրթութիւնը եւ գիտութիւնը: Այս բնագաւառին մէջ Բրիտանիան  շարք մը ծրագիրներ իրականացուցած է։ Հայաստանը եւ Մեծ Բրիտանիան կը համագործակցին նաեւ պաշտպանութեան ոլորտին: Երկկողմ առեւտրաշրջանառութեան ծաւալները փոքր են: 
Չմոռանանք, որ Մեծ Բրիտանիայի կողմից Արևմտյան Հայաստանի տարածքում Հայաստանի Հանրապետության ճանաչումը սկսվում է ոչ թե 1991 թվականից, այլ 1920 թվականից, և որ Մեծ Բրիտանիան ստորագրել է Սևրի Դաշնագիրը։