ԱՀ Մարտունու շրջանի Մուշկապատ համայնքի բնակիչները ապրում ու արարում են հայրենի հողում` չընկրկելով դժվարությունների առաջ:

Այս մասին ասել է Մուշկապատ համայնքի ղեկավար Ռուբեն Մուսայելյանը: 7-8-րդ դարերում հիմնադրված գյուղն այսօր 271 բակիչ ունի, ովքեր իրենց ապագան տեսնում են միայն հայրենի եզերքում։

«Մինչև 2010թվականը գյուղում կոլտնտեսության գրասենյակ էր գործում. հենց այդտեղ էլ 2015թ․ կառուցվել է համայնքային կենտրոն, որտեղ գործունեություն են իրականացնում 160 տեղանոց ակումբը, բուժկետն ու գրադարանը։  Դպրոցում կրթվում և դաստիարակվում է 43 աշակերտ։ 2019թ.-ից Մուշկապատում գործում է «Ես» կրթական հիմնադրամի ծրագիրը, որի ռազմավարական նպատակը գյուղերից երիտասարդների արտագաղթի կանխումն է»,-ներկայացրել է համայնքապետը` հավելելով, որ Մուշկապատի ազատ բնակֆոնդում 16 տուն կա, և սիրով կտրամադրեն տեղահանված հայրենակիցներին: