Ըստ լեգենդի Սասնա ամրոցը կամ Դավթի բերդը, կառուցվել է անհիշելի ժամանկաներում՝ հայկական հայտնի «Սասնա Ծռեր» էպոսի հերոսների կողմից և դարձել է նրանց տունը։ Այն կառուցվել է Արևմտյան Հայաստանի Մեծ Հայքի Աղձնիք աշխարհի Սասուն գավառում բարձրաբերձ ժայռի կատարին: Ժողովրդի կողմից էպոսի ամենասիրելի հերոսը՝ Սասունցի Դավիթը, դարձել է զավթիչների հետ հայ ժողովրդի պայքարի խորհրդանիշ: Բերդի ներսում եղած բնական քարանձավներն օգտագործվել են իբրև պահեստ ու ախոռ:

Այստեղ սասունցիները պաշտպանվել են նաև 1894 և 1904 թթ. Թուրք ջարդարարներից: 1904 թ. օգոստոսի 3-ին Սասունի բերդը վերջնականապես քանդվել ու ավերվել է: