Եւրախորհրդարանը քննարկած է 635 կողմ, 2 դէմ եւ 42 ձեռնպահ քուէներու յարաբերակցութեամբ ընդունած է Արցախի մէջ մշակութային ժառանգութիւնն ոչնչացնելու հարցով բանաձեւ: Եւրախոհրդարանը նշած է, որ վերջին պատերազմէն ետք Ատրպէյճանի հսկողութեան տակ յայտնուած է 1456 կոթող, մեծ մասը՝ հայկական: Պատերազմի ընթացքին Ատրպէյճանի կողմէ էական վնաս հասցուած է հայկական պատմամշակութային եւ կրօնական ժառանգութեան, մասնաւորապէս, հրթիռակոծուած է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազաչենցոց եկեղեցին:

Եւրախորհրդարանը դատապարտած է Արցախի մէջ եւ անոր շուրջ հայոց մշակութային ժառանգութիւնը վերացնելու եւ անոր գոյութիւնը հերքելու Ատրպէյճանի քաղաքականութիւնը, որը կը հակասէ միջազգային օրէնքներուն: Եւրախորհրդարանը այդ կը համարէ Ատրպէյճանի որդեգրած հայատեացութեան քաղաքականութիւն:

https://www.europarl.europa.eu/doceo/document/RC-9-2022-0146_EN.html

Ի պատասխան այս բանաձեւին՝ կը ներկայացնենք ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամեանի յայտարարութիւնը.

Բարեւ Ձեզ պարոն Պուպոնի,

Ես ընդունում եմ Եվրախորհրդարանի կողմից արցախահայության և մեր բազմահազարամյա մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի այլատյաց քաղաքականության խիստ դատապարտումը և շնորհակալություն հայտնում դրա համար։

Այնուամենայնիվ, ուզում եմ ձեզ և Եվրախորհրդարանի անդամներին հիշեցնել, որ Արցախի տարածքը միշտ եղել է Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը, որը ճանաչվել է 1920 թվականին Դաշնակից տերությունների, այդ թվում՝ Ֆրանսիայի կողմից և, հետևաբար, այս տարածաշրջանի համար նոր կարգավիճակ փնտրելը միջազգային իրավունքի տեսանկյունից անարդարացիորեն բարձրացված հարց է:

http://www.western-armenia.eu/news/Actualite/2021/Sur_la_question_de_la_delimitation_et_de_la_demarcation_des_frontieres.pdf

Խորհրդային իշխանության կողմից 1920 թվականից Հայաստանի Հանրապետության տարածքների (Նախիջեւան, Արցախ և Ջավախք) օկուպացիան և մասնատումը մինչ օրս մշտապես վիճարկվել է Հայաստանի իշխանությունների կողմից։

Արցախի նկատմամբ Ադրբեջանի հավակնությունները եղել են ոչ միայն մի քանի պատերազմների, այլև հայ բնակչության զանգվածային ոչնչացման առարկա։

Ուզում եմ նաև նշել, որ արդար չէ գիտակցաբար ներկայացնել Արցախի հայ բնակչությանը որպես փոքրամասնություն, և որ շատ հեշտ է ցույց տալ, որ այդ բնակչությունը մեծամասնություն է և նույնիսկ բնիկ է իր տարածքում մի քանի հազար տարի.(Նշված բանաձևի 14-րդ հոդված), որն ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից 2007 թվականի սեպտեմբերի 13-ին Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագրի առնչությամբ:

Հարգանքներով

Արմենակ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ