
Իրանի նաւթի նախարար Ջաւադ Օուջին եւ Հայաստանի վարչապետի խորհրդական Արտաշես Թումանեանը քննարկած են երկարաժամկէտ համագործակցութեան զարգացումն էներգետիկայի ոլորտին, յայտնած է Mehr-ը։
2009 թուականի Մայիսի 15-էն Հայաստանն Իրանէն կազ կը ստանոայ Իրան-Հայաստան կազատարով։ «Կազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներուն իրանական կազը Հայաստանի տարածքին էլեկտրաէներգիայի կը վերամշակուի, որը նախատեսուած է Իրան արտահանման համար։