Իր ամենօրեայ բրիֆինգի մէջ Ուքրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, անդրադառնալով Արցախի խնդիրին, յայտարարեց, որ Արցախի մէջ ռուսներն ու ատրպէյճանցիները կը գործեն համատեղ հայերու դէմ, նպատակ ունենալով միջանցք բանալու, եւ «այդ դեպքը չէ»։ Ուքրաինայի մէջ նաեւ սկսած են խօսիլ, որ Թուրքիոյ միջնորդութիւնը Ռուսաստանի հետ բանակցություններում կարող է ծուղակ դառնալ Կիեւի համար։

Թուրքիան չի միացել Արեւմտյան պատժամիջոցներին եւ աջակցում է Ռուսաստանին, մասնավորապես Մերձավոր Արեւելքից վարձկաններին Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու հարցում։ Նույնը վերաբերում է Բաքվին, թեեւ դա ընդամենը մի դրվագ է։ Պուտինն Ալիեւի հետ ռազմավարական գործընկերության հռչակագիր ստորագրեց Ուկրաինա ներխուժման նախօրեին, եւ ուշագրավ է, որ Ալիևը Արցախում իր հարձակումների կապակցությամբ հղում է անում նաեւ այդ հռչակագրին։

Քարագլխում Մոսկվայի ու Բաքվի այս համաձայնությունը բացահայտվեց լիովին, այդ թվում միջազգային լայն արձագանքով, որից հետո Մոսկվան ջղաձգումների մեջ փորձում է մեղքը հեռացնել իրենից։ Պուտին-Փաշինյան 30 կետանոց դատարկությունը դրա ուղիղ դրսեւորումն է։