Հայկաբերդը կը գտնուի Արեւմտեան Հայաստանի Վասպուրականի Հայոց ձոր գաւառին մէջ, Վան քաղաքէն հարաւ` Վանայ լիճ հոսող Խոշապ գետի հովիտին: Ըստ պատմահայր Խորենացիի` բերդը հիմնադրած է Հայկ Նահապետը: Մէկ այլ վկայութեան համաձայն բերդի հիմնադիր կը համարուի Ուրարտուի արքայ Սարդուրի II-ը (Ք. ա. 764–735 թթ.):