Հայաստանցի երիտասարդ ծանրորդները յաջող մեկնարկած է աշխարհի առաջնութեան: «Արմենփրէս»-ի հաղորդմամբ` Յունաստանի Իրակլիոն քաղաքին մէջ սկսած է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնութիւնը: Հայաստանի հաւաքականի համար յաջող  մեկնար էր: Առաջինը  պայքարի մէջ մտաւ 55 կգ քաշային Գառնիկ Չոլակեանը, ով պոկեց 108 կգ եւ հրեց 132 կգ: Երկամարտի 240 կգ արդիւնքով Չոլակեանը դարձաւ աշխարհի երիտասարդներու առաջնութեան ոսկէ մետալակիր: Առաջնութեան  մասնակցած են նաեւ Անդրանիկ Պապեյեանը (61 կգ), Գոռ Սահակեանը (67 կգ), Մնացական Աբրահամեանը (81 կգ), Սուրեն Գրիգորեանը (89 կգ), Գեւորգ Ղահրամանեանը (89 կգ), Գարիկ Կարապետեանը (96 կգ), Պետրոս Պետրոսեանը (102 կգ) եւ Միլենա Խաչատրեանը (76 կգ):