2022թ. Մայիսի  4-ին տեղի ունեցաւ Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի նիստ, օրակարգին մէջ ընդգրկուած են շարք մը հարցեր, որոնցմէ աւելի կարեւոր էր Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի հռչակագրին Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի պատասխան հռչակագիրի վերջնական ձեւակերպումն ու միաձայն ընդունումը, որը կ՛ուղարկուի Արցախի Ազգային ժողովին: Այն կը թարգմանուի մի քանի լեզուներով եւ կ՛ուղարկուի տարբեր պետութիւններու Ազգային ժողովներուն ի գիտութիւն:

Նիստին քննարկեցին նաեւ Մայիսի 28- ին կայանալիք Ազգային ժողովի հերթական՝  եօթերորդ գումարման նիստի ընթացիկ հարցերը:

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀՌՉԱԿԱԳԻՐ

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀՌՉԱԿԱԳՐԻ

Նկատի ունենալով

·      Արևմտյան Հայաստանի կազմում Արցախի կարգավիճակի մասին 07.02.2021թ.ընդունված ԱՀՀ օրենքը,

·      Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը՝ ընդունված 09 մայիսի 2016թ.

  Արցախի Հանրապետության ներկայիս իրավաքաղաքական կարգավիճակը ձևավորվում է 1894 թվականից ի վեր ողջ հայության նկատմամբ իրականացված հանցագործությունների, 1920 թվականից ի վեր Արևմտյան Հայաստանի, ապա ինտեգրալ Հայաստանի անկախության պետական ճանաչումներով և սկսված Արևմտյան Հայաստանի օկուպացիայից:  Արևելյան Հայաստանի խորհրդայնացումը, Նախիջևանի, Ջավախքի և Արցախի անջատումն ու ապօրինի յուրացումը քաղաքական ուժերի կողմից՝ սկսած 1921 թվականից , ապա 1988 թվականից՝ ժողովրդի կամքի և դիմադրության արտահայտմամբ, երեք հանրաքվեների ու դրանցից հետո ընդունված Սահմանադրության և հայ ժողովրդի բոլոր շերտերի միջև նախորդ տարիներին կնքված ազգային պայմանագրով։

Արցախի հայությունը լավ գիտի խաղաղության գինը: Արցախի պետականությունը և պատմական հայրենիքում ազատ ու ինքնուրույն ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են, և   պատերազմի սպառնալիքն անգամ չի կարող հետ պահել նրանց այդ ամենից։

Հայ-ադրբեջանական «խաղաղության» օրակարգով ցանկացած բանակցային գործընթաց, որն ուղղված է Արցախն Ադրբեջանին միացնելուն, ինչպես նաև դրանից բխող փաստաթղթերի ստորագրումը, ոչ միայն տապալում է ամբողջական Հայաստանի մաս կազմող Արցախի ինքնավար պետության կարգավիճակը, այլև արցախահայության՝ պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը։

Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության (Արևելյան) իշխանություններից հրաժարվել իրենց ներկայիս աղետալի դիրքերից և առաջնորդվել բացառապես այս արժեքներով։ Ոչ մի կառավարություն իրավունք չունի «խաղաղության» քողի տակ իջեցնել միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման նշաձողը, ինչպես նաև ինքնորոշման միջազգայնորեն ճանաչված իրավունքը։

Ի պատասխան,

·      Արևմտյան Հայաստանը 1990 թվականից ի վեր եղել է, կա և միշտ լինելու է  Արցախի բնիկ հայերի իրավունքների և Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանը:

·      Արցախը կազմող հայկական պետությունը կազմված է Արևմտյան Հայաստանի և բնիկ հայերի՝ ցեղասպանությունից հետո իրենց պապենական տարածքում ապրող հայերից։

·      2020 թվականի 44-օրյա հակամարտության արդյունքում Արևմտյան Հայաստանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության ղեկավարության շատ կարևոր խաղաղապահ առաքելության միջամտությանը` չմիջամտելով ի հայտ եկած խնդիրներին` Արցախի ժողովրդի ապագա անվտանգությունը կասկածի տակ չդնելու հիմքով։

·      Արեւմտյան Հայաստանը Սեւրի դաշնագրի 92-րդ հոդվածի հիման վրա շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հետ անկախ  տարաձայնություններից՝ ձգտելով պահպանել կարգավորման միակ միջազգային մանդատի ձեւաչափը Արցախի հակամարտության վերաբերյալ։

Leave a Reply