Նուպարաշենի մէջ կայացաւ Բարդալ Ռեյսինկ 2022 ավտո-մոտո մրցաշարը, որը կազմակերպած էր «Ավտոսան» ընկերութիւնը: OFF ROAD կատեգորիայի մէջ հանդէս եկան Ջաւախքի մասնակիցները. Արսէն Կարապետեանը, Արտիոմ Այուազեանը, Վարդան Թարլամազեանը, Ռուբեն Մինասեանը, Նարեկ Մանասեանը եւ Երուանդ Ասատուրեանը։ Մրցանակային տեղեր չեն զբաղեցուցած՝ տեխնիկական խնդիրներու պատճառով։ Մրցաշարը ներառած էր Մոտոկրոս, Աւտոռալլի եւ Ջիփ տրոֆի սպրինտ։ Տարբեր դասերում մրցանակային 3 տեղերու համար մրցակցած է մոտ 20 մոտոցիկլիստ, այդ թիւին՝ նաեւ 3 երեխայ, մոտ 15 ավտոռալլի պիլոտ եւ մոտ 50 օֆֆրոդ անձնակազմ Հայաստանէն եւ Վրաստանէն։