Երևանի Պատմության թանգարանի երկրորդ հարկում 450 քմ տարածքով դահլիճ է տրամադրվելու 44–օրյա պատերազմի ժամանակ Շուշիի գորգերի թանգարանից տարհանված եւ Հայաստան տեղափոխված գորգերի համար։

Ամիսներ առաջ՝ Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը ասել էր,  որ գորգերի համար արժանապատիվ տեղ են փնտրում Արցախում, եւ որ այդ հարցը շուտով կլուծվի։ Սակայն, Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանի խոսքով՝ Արցախի Կառավարությունը ոչ կառուցողական մոտեցում է ցուցաբերել։