Պամելա Շտայները Հարվարտի հանրային առողջութեան դպրոցի FXB Առողջութեան եւ Մարդու իրաւունքներու կենտրոնի աւագ գիտաշխատող է, ով 12 տարի եղած է Հարվարտի բժշկական դպրոցի Քեմպրիճի հիւանդանոցի հոգեբանութեան կլինիկական հրահանգիչ:

Անոր հեղինակած «Հաւաքական տրավմա եւ Հայերու ցեղասպանութիւն» գիրքը ուսումնասիրած է 1839 թուականէն հայկական, թուրքական եւ ատրպէյճանական յարաբերութիւններու  աւելի քան 100 տարուայ հակամարտութիւնը: Գիրքը նախատեսուած է հասկնալու թէ՛ զոհերու, թէ՛ յանցագործներու հոգեբանութիւնը՝ քաղաքական եւ ռազմական գործիչներէն մինչեւ բանւոր եւ գիւղացի: 

Դոկտոր Շտայները առաջարկած է հակամարտութիւններու աւելի յաջող լուծումի առաջարկներ, որոնք թոյլ կուտան այս երկիրներուն աճիլ եւ բարգաւաճել առողջ, բուժուած ձեւով:

Դոկտոր Շտայները բաժանել է  գրքի 18 գլուխները չորս մասերի. Մաս I- «Հավաքական տրավմա. ներածություն», մաս II- «Հայ-թուրքական հարաբերությունների համառոտ պատմություն», մաս III- «Անդրկովկասում հայ-ադրբեջանական հարաբերություններում իրականացվող բռնության իրավունքը» և մաս IV- «Հավաքական տրավմայի վերլուծություն և մշակում. հնարավո՞ր է արդյոք այլ ապագա»: