ԱՄՆ Ներկայացուցիչներու պալատի խօսնակ Նենսի Փելոսի Ծիծեռնակաբերդի յուշահամալիրին մէջ յարգանքի տուրք մատուցեց Հայերու Ցեղասպանութեան զոհերու յիշատակին: Փելոսի ծաղկեպսակ տեղադրեց յուշահամալիրին մօտ, ծաղիկներ խոնարհեց անմար կրակին մօտ:

Փելոսիին, որ Հայաստան ժամանած է Սեպտեմբերի 17-ին, կ’ուղեկցէր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնեան։ Ծիծեռնակաբերդի բարձունքին  էին նաեւ պատուիրակութեան անդամները՝ ԱՄՆ Ներկայացուցիչներու պալատի ուժանիւթի եւ կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն եւ Ջեքի Սփիերը։

Նենսի Փելոսին շրջել է նաև Հայերի ցեղասպանության թանգարանում, ծանոթացել 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված մեծագույն ոճրի մասին փաստող ցուցադրությանը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղած ուղերձում Ջո Բայդենն ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայերի ցեղասպանությունը: Նա իր ելույթում օգտագործեց «Ցեղասպանություն» եզրույթը:

Leave a Reply