
Աշխատանքային այցով Արեւելեան Հայաստան ժամանած, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Արտաքին գործոց նախարար Լիտիա Մարկոսեան պատուիրակութեան կազմով նախագահ Արմենակ Աբրահամեանի հետ այցելեց Հայերու դէմ իրագործուած Ցեղասպանութեան յուշահամալիր, ուր ծաղիկներ խոնարհեցին անմար կրակին առջեւ՝ ոգեկոչելով 1,5 միլիոն անմեղ զոհերու յիշատակը։ Անոնք նաեւ շրջայց կատարեցին Հայերու դէմ իրագործուած Ցեղասպանութեան թանգարանին մէջ, իսկ աւարտին Տիկին Մարգոսյանը գրառում կատաևեց նաև թանգարանի հուշամատյանում։

Տիկին Մարգոսյանը՝ ով ղեկավարում է Արևմտյան Հայաստանի դիվանագիտական ճակատը, վստահեցնում է, որ իրենց կողմից կատարված քայլերի արդյունքում այսօր Արևմտյան Հայաստանը հայտնի է դիվանագիտական շրջանակներում և շատ կարճ ժամանակ հետո, պետությունների հետ կսկվեն մի շարք փոխգործակցություններ։
Կարևորելով Ծիծեռնակաբերդ այցելությունը, տիկին Մարկոսյանը նշեց, որ շարունակում են պահանջատիրության և հատուցման համար պայքարը, որը վերջնականապես պսակվելու է հաջողությամբ։



