«Կոմիտաս» հիմնարկի կայքը նախաձեռնած է «Խարբերդ 2022» նոր նախագիծը՝ Խարբերդէն հարիւրաւոր հայ որբերու հեռանալուն 100-ամեակին առթիւ։

Կայքի հիմնադիրներէն Արա Սարաֆեան ծրագիրին մասին պատմած է հետեւեալը. «Այդ որբերը 1915-ի ջարդերէն փրկուած երեխաներ էին, որոնք 1918-22 թուականներու ընթացքին ամերիկացի միսիոներներու եւ հայ եկեղեցւոյ սպասաւորներու  ջանքերով գտնուած էին Խարբերդի շրջանին մէջ: Անոնցմէ շատեր տեղափոխուած են Սուրիա եւ Լիբանան, իսկ միւսները ուղարկուած են աւելի հեռու։ Այսօր աշխարհի մէջ սփռուած այս որբերու թոռներուն թիւը կը հասնի հազարներու, եւ անոնց մեծ մասը կ’ապրի ԱՄՆ, Ֆրանսա եւ Արժանթին: 

«Խարբերդ 2022» ծրագիրը նպատակ ունի աշխատիլ թրքական իշխանութիւններուն եւ հասարակութեան հետ՝ պաշտօնապէս ճանչնալու հայկական պատմական ներկայութիւնը Խարբերդի շրջանին մէջ 

«Խարբերդ 2022» ծրագիրը, ակնհայտորեն առանց հաշվի առնելու Արևմտյան Հայաստանի իշխանությունների կարծիքը և բնիկ հայերի ներկայությունը Խարբեդի և Դերսիմի շրջաններում, նպատակ ունի աշխատել թուրքական իշխանությունների և հասարակության հետ՝ պաշտոնապես ճանաչելու հայկական պատմական ներկայությունը Խարբերդի շրջանում: 

Թէեւ պաշտօնական կառոյցները չեն ցանկար նման քայլեր ձեռնարկել, բայց Թուրքիոյ եւ արտերկրի մէջ կան մարդիկ, որոնք զգայուն են սեփական պատմութեան եւ համատեղ մշակոյթին հանդէպ ու կ’աջակցին նման նախաձեռնութիւններուն։ 

Սարաֆեանի տարածած «Մի մոռցէք Խարբերդի հայերը» վերնագրուող ուղերձին մէջ նշուած է, որ «Խարբերդ 2022» ծրագիրի հիմնական նպատակն է բացայայտել պատմական Խարբերդ նահանգի հայկական եկեղեցիներու վայրերը, զանոնք  վերակառուցել ու դարձնել զբօսաշրջային վայր։  Այս նախաձեռնութիւնը նաեւ ԵՈՒՆԷՍՔՕ-ի ծրագիրին մէկ մասն է, որ այսօր ալ կը շարունակուի Խարբերդի մէջ: