20-րդ դարի սկզբին  Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա մշտական ​​կապը նպաստեց հայասիրական շարժման զարգացմանը: Այդ կապը ստեղծվել էր Օսմանյան կայսրության պարագլուխների կողմից Արևմտյան Հայաստանում 1915 թվականին իրակացված ցեղասպանությունից հետո, երբ կոտորվեց երկու միլիոն հայ, իսկ ողջ մնացածները հայրենազրկվեցին։ Այս մասին դեռևս  2022 թվականի նոյեմբերի սկզբին, մինչ Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևը, Արևմտյան Հայաստանը դիմել էր Ֆրանսիայի սենատորներին՝ հիշեցնելով նրանց Անատոլ Ֆրանսի և ֆրանսիացի մյուս մտավորականների հայասիրական շարժումը։

Ողջունում ենք , որ Le Figaro Magazine հանդէսին մէջ հրապարակուած է ֆրանսացի 120 նշանաւոր մշակութային գործիչներու եւ մտաւորականներու կոչը՝ ի պաշտպանութիւն Հայաստանի եւ Արցախի. «Օսմանեան կայսրութեան պարագլուխներուն կողմէ կատարուած ոճրագործութենէն՝ 1915թ․ Հայերու Ցեղասպանութենէն աւելի քան մէկ դար անց՝ հայ ժողովուրդը վերստին երկու բռնապետութիւններու զոհ դարձած է, քանի որ ինչպէս Պաքու, այնպէս ալ Անգարա հայերու հանդէպ ատելութիւն կը բորբոքեն՝ իւրաքանչիւրն իր բացարձակ իշխանութիւնը նոր արիւնալի աւարով մը ամրապնդելու համար։

Հայերու ճակատագիրը վայրագօրէն խեղուեցաւ Լեռնային Ղարաբաղի մէջ, որ անոնք Արցախ կ’անուանեն։  Մարդկային արժանապատւութենէ զուրկ Էրտողանի Թուրքիան եւ Ալիեւի Ատրպէյճանը կատաղի յարձակում գործեցին արցախահայերուն դէմ՝ անոնց օրինական ձգտումը փոշիացնելու համար։ 21-րդ դարուն մարդու հանդէպ այսօրինակ ատելութիւնը, ատելութեան նմանօրինակ պոռթկումը խոր զայրոյթ կ’առաջացնէ, որ բացարձակապէս չի կրնար տեղ գտնել ժամանակակից աշխարհին մէջ։ Ահա թէ ինչու ես կը սատարեմ Հայաստանին, ես կը սատարեմ Արցախին»։

Արեւմտեան Հայաստանը դրական կը գնահատէ ֆրանսացի մտաւորականներու կոչը, որ եւս մէկ անգամ ի ցոյց կը դնէ այն համոզմունքները, որով կը շարժի Արեւմտեան Հայաստանը։

Leave a Reply