
1999 թուականի Նոյեմբերին ԵՈՒՆԷՍՔՕ-ի որոշմամբ Փետրուարի 21-ը ընդունուեցաւ մայրենի լեզուի օր։ Ինչպէս գիտենք, Արեւմտեան Հայաստանի մայրենի լեզուն արեւմտահայերէնն է։ Ցաւօք, այսօր մեր բռնազաւթուած հայրենիքին մէջ գրեթէ չկան երբեմնի հայկական դպրոցները եւ բարձրագոյն ուսումնական հաստատութիւնները։ Ի յիշատակումն այդ օրուան՝ մենք կ’անդրադառնանք տակաւին պահպանուող Կ. Պ
ոլսոյ Կեդրոնական վարժարանին, որ բարձրագոյն կրթական հաստատութիւն է եւ հիմնուած է 1886 թուականին՝ Ղալաթիոյ թաղամասին մէջ, պատրիարք Ներսէս Վարժապետեանի եւ հայ մտաւորականութեան առաջաւոր ներկայացուցիչներու ջանքերով։ Կրթօճախի նպատակն էր սաներուն հայեցի կրթութիւն տալ եւ հայկական դպրոցներուն համար ուսուցիչներ պատրաստել։ Շրջանաւարտներն իրաւունք կը ստանային ուսումը շարունակելու եւրոպական երկիրներու (յատկապէս Ֆրանսայի եւ Զուիցերիոյ) համալսարաններուն մէջ։ Առաջին տնօրէնն էր Մինաս Չերազ (1886-1889 թթ.)։
Կից հիմնուած է նախակրթարան, ուր գավառներից եկած պատանիները ստացել են անվճար կրթություն, նախապատրաստվել վարժարան ընդունվելու։ 1929 թվականին Կեդրոնական վարժարանը վերանվանվել է Կեդրոնական Մանասարյան լիցեյ։
1947 թվականին Պոլսում հիմնադրվել է Կեդրոնական վարժարանի սանուց միությունը, որն իր գրական, թատերական, երաժշտական, մշակութային և այլ միջոցառումներով նպաստում է հայապահպանման գործին, միաժամանակ աշխատում նյութապես և բարոյապես սատարել մայր վարժարանին։
Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը բռնազավթված հայրենիքը վերադարձնելուց հետո մայրենի լեզվի օրը կնշի պետականորեն՝ իր ողջ տարածքում։
