Գեղարքունիք մարզի Սոթք համայնքը, որ սահմանամերձ է  Ատրպէյճանին, 2022 թուականի Սեպտեմբերի 13-ի  կէսգիշերին դաժանօրէն ռմբակոծուած է ատրպէյճանցիներու կողմէ։

Պատերազմական վերջին գործողութիւններէն 5 ամիս անց մենք հանդիպեցանք Սոթքի համայնքապետ Խաժակ Մկրտչեանի եւ անոր տեղակալ Աշոտ Բարսեղեանի հետ։ Սոթքի համայնքապետը մեր հետ զրոյցի ընթացքին նշեց, որ Սոթքի բնակիչները երբեք պիտի չլքեն իրենց հայրենի հողը։

Հանդիպեցանք 2022 թուականի Սեպտեմբերին հայրենիքի պաշտպանութեան համար իր կեանքը  զոհած Գէորգին հօր՝ Սմբատին հետ։  Գէորգին երիտասարդ կինը երեք ամսական յղի եղած է,  երբ Գէորգ զոհուեցաւ, այնուհետեւ ծնաւ անոր տղան, զոր ի յիշատակ հօր՝ անուանեցին Գէորգ։

Հանդիպեցանք 2020 թուականին 18 տարեկան հասակին զոհուած Յովհաննէսին մօր՝ Մարինէ Յովանիսեանին հետ։ Անոր միակ ցանկութիւնն այն է, որ իր զաւկին մահը  ի զուր չըլլայ։

Մարգարեաններու ընտանիքը նոյնպէս վերահաստատած է հայկական տարածքը պաշտպանելու եւ իր հողը երբեք չլքելու իրենց պատրաստակամութիւնը։ Սոթքի բնակիչները, որոնց հետ մենք  հանդիպեցանք, բոլորն ալ չափազանց համարձակ էին։

Նշենք նաեւ Կարմիր խաչի առկայութեան մասին, որ կ’օգնէ ահաբեկչական յարձակումներուն եւ պատերազմի հետեւանքներուն պատճառով օգնութեան կարիք ունեցող ընտանիքներուն,  նշած ենք պարէնի համաշխարհային ծրագիրին մասին, որ աշխոյժ կերպով կ’օգնէ այս տարածաշրջանի գիւղատնտեսութեան զարգացման՝ տրամադրելով սարքաւորումներ գիւղատնտեսութեան զարգացման եւ ոռոգման ցանցի բարելաւման համար։

ԼԻԴԻԱ, ՆՈՐՎԱՆ ԵՎ ՌՈՋԵՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ

13-րդ դարի խաչքար Սոթք գյուղում։
Առաջնագծի մոտ գտնվող  վերջին գյուղի Սոթքի բնակիչ.

՛

Սոթքի քաղաքապետարանի ղեկավար Սևակ Խաչատրյանը , Սոթքի կատաղի դիմադրության մարտիկ ,ով ցույց է տալիս իր համերաշխությունը Արցախին

Այս կնոջ ամուսինը ծանր վիրավորվել էր 2022 թվականի սեպտեմբերին։
Սոթք,VII դարի Սուրբ Աստվածածին եկեղեցի
2022 թվականի սեպտեմբերին զոհված Գևորգի հայրն է
Փոքրիկ տղա Սոթքից
Փոքրիկ աղջիկ Սոթք գյուղից
Կարմիր Խաչի ներկայությունը Սոթքում
Համայնքի պատասխանատու, Սոթք համայնքի ղեկավար Խաժակն Մկրտչյանը, նրա տեղակալ Աշոտ Բարսեղյանն ու Սևակ Խաչատրյանն են.
Սոթք համայնքի ղեկավար Քսաջակն Մկրտչյանը
2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ 18 տարեկանում զոհված Արտաշեսի մայրը՝ Մարինե Հովհաննիսյանը.
Նկարում պատկերված Գևորգի եղբայրը, ով մահացել է 2022 թվականի սեպտեմբերին։
Սոթքի պահակախումբը առաջնագծում
Սոթքի բոլոր բնակիչները ծագումով Արևմտյան Հայաստանից են