Ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկ, ՀՀ Գերագոյն Խորհուրդի պատգամաւոր, ՀՀ ազգային հերո Վիտեա Այւազեանը ծնած  է 1955թ. դեկտեմբեր 31-ին Սպանդարեան գիւղը (Արթիկի շրջան, Շիրակի մարզ, ՀՀ): 1977թ. աւարտեր է Երեւանի պետական համալսարանի մեխանիկական մաթեմատիկայի ֆակուլտետը: 

1977-1979թթ. աւագ տնտեսագէտ է աշխատեր Հայշինբանկը: 1979-1981թթ. ծառայեր է խորհրդային բանակը: 1981-1983թթ. աշխատեր է Աբօւեանի «Սիրիուս» գործարանը, 1983-1988թթ.`   Երեւանի էլեկտրալամպերու գործարանի յատուկ նախագծային գրասենեակը՝ որպէս ինժեներ-նախագծող, ինժեներ-տեխնոլոգ: 

 1983թ.-էն հեռակա սովրեր է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետը: 1988թ. աշխատեր է «Լազուր» արտադրական միաւորումը, ուր կազմակերպեր եւ ղեկաւարեր է «Ղարաբաղ» կոմիտէն: Իրենց ամառանոցը թաքուցեր է արգելուած գրականութիւն, թռուցիկներ, պայթուցիկ նիւթեր ու զէնքեր:

 1989թ. յունւար 12-էն շուրջ մէկ ամիս ձերբակալուած է մացեր Նուբարաշէնի բանտը: ՀՀՇ 1-ին համագումարին ընտրուեր է վարչութեան անդամ, տնտեսական մասի պատասխանատու: Հայաստանի երկրապահ ջոկատներու կէդրօնական շտաբի առաջին անդամներէն է եղեր: Կամաւորականները հագուստով, պարէնով, զէնքով եւ զինամթերքով ապահովման պատասխանատուներէն էր: 

 1990թ. ընտրուեր է ՀՀ ԳԽ պատգամաւոր: Մահացեր է 1990թ. օգոստոս 29-ին Երեւան: ՀՀ ազգային հերոսի կոչում անոր տրուեր է յետմահու՝ 20.09.1996թ.: Պարգեւատրուեր է Հայրենիքի շքանշանով: