Յուլիս 15-21-ը Շուէտիոյ Լունդ քաղաքը կայացեր է ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկներու 3-րդ օլիմպիադան, որուն մասնակցեր է 52 երկրի 189 դպրոցական: Օլիմպիադան անցկըցուեր է երկու փուլով։ Հայաստանի թիմը ներկայացեր է չորս մասնակիցով, որոնցմէ երեքը կը ներկայացնէին Ա․ Շահինեանի անուան ֆիզմաթ յատուկ դպրոցը, իսկ մէկը՝ Շիրակացու անուան ճեմարանը: Ֆիզմաթ յատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ֆիլեա Գեիկեանն արժանացեր է արծաթէ, իսկ նոյն դպրոցի սաներ Մերի Բադալեանը (12-րդ դասարան), Արփի Պրազեանը (10-րդ դասարան) եւ Շիրակացու անուան ճեմարանի աշակերտ Սիւզաննա Գրիգորեանը (12-րդ դասարան)՝ բրոնզէ մեդալներու։
Հայաստանի թիմը ղեկաւարեր են Արմեն Անդրեասեանը (ԵՊՀ դասախոս) եւ Սամուէլ Անդրեասեանը (ԵՊՀ ուսանող)։։ https://www.lragir.am/2023/07/24/779642/