Յուլիս 16-էն 25-ը Ցիւրիխ (Շուէյցարիա) անցկըցուեր է Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադան, որտեղ Հայաստանին թիմը նուաճեր է 1 ոսկէ եւ 2 բրոնզէ մեդալ: Արեւելեան Հայաստանը ներկայացուեր են Քուանտ վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Լեոնիդ Ասատրեանն ու Իւրի Պետրոսեանը, Գիւմրիի Ֆոտոն վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մխիթարեանը եւ Վանաձորի մաթեմատիկական եւ բնագիտական առարկաներու խորացուած ուսուցմամբ յատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արման Խառատեանը: Հայաստանի թիմի մասնակիցներէն ոսկէ մեդալի է արժանացեր Լեոնիդ Ասատրեանը, բրոնզէ մեդալները՝ Տիգրան Մխիթարեանը եւ Արման Խառատեանը, իսկ գովասանագիրի՝ Իւրի Պետրոսեանը։Թիմը ղեկաւարեր են ՀՀ ԳԱԱ-ից՝ Անդրանիկ Դաւինեանը եւ ԵՊՀ-էն՝ Արմեն Գալստեանը։ Օլիմպիադա մասնակցեր է 90 երկրի 355 ներկայացուցիչ՝ իւրաքանչիւր երկրէն առավելագոյնը 4 մասնակից: Օլիմպիադան անցկըցուեր է գործնական եւ տեսական փուլերով։
https://www.aravot.am/2023/07/25/1357298/