Յովհաննէս Հարութիւնի Դավթեանը ծնուեր է 1963թ. Մարտի 7֊ին  Թալինի շրջանի Վերին Թալին գիւղը:
1970֊1980թթ. սովրեր եւ աւարտեր է  Թալինի թիւ մէկ միջնակարգ դպրոցը, 1981֊1982թ. ծառայեր է Խորհրդային բանակը, 1984 թուականէ  սովրեր է Երեւանի թիւ 20 ուսումնարանի խոհարարական բաժին՝  ստանալով հինգերորդ կարգի խոհարարի բարձր որակաւորումը, 1984֊1987թթ. սովրեր է Երեւանի Հայկոոպի բազայի Կոոպերատիւ ուսումնարանը, ստացեր «պարենային ապրանքներու ապրանքագիտութիւն եւ տուրեւառի կազմակերպում» որակաւորում, 1989թ. Հայկոոպի կողմէն գործուղուեր եւ ընդունուեր է Մօսկուայի խորհրդային ինստիտուտի ապրանքատնտեսագիտական ֆակուլտետը, սակայն 1991թ. Խորհրդային Միութեան փլուզուման պատճառաւ  ուսումը կը մնայ   կիսատ։ Ամուսնացած է․ ունէ երեք զաւակ՝ երկու դուստր եւ մէկ որդի։

Յովհաննէս Դավթեանի մասին պատմող տեսանիւթը  կրնաք դիտիլ մեր Western Armenia TV-ի  իւթուբեան էջը: https://youtu.be/VR9RzJ0wDKo