Օգոստոս 14-20-ը Հորդանան կայանալու է ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնութիւնը: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացուցեր է, թէ ինչ կազմերով են յանդէս գալու թիմերը: Ազատ ոճի ըմբշամարտ՝ Էդիկ Յարութիւնեան (57 կգ), Լեւիկ Միքայէլեան (61 կգ), Անդրանիկ Աւետիսեան (65 կգ), Հայկ Պապիկեան (70 կգ), Արմեն Մուսիկեան (74 կգ), Նարեկ Գրիգորեան (79 կգ), Մուշեղ Մկրտչեան (86 կգ), Կնեազ Իբոեան (92 կգ), Խաչատուր Խաչատրեան (97 կգ): Հունահռոմեական ոճ`Արմեն Գեւորգեան (55 կգ), Սուրեն Աղաջանեան (60 կգ), Իւրիկ Հովեան (63 կգ), Գասպար Տերտերեան (67 կգ), Աշոտ Խաչատրեան (72 կգ), Հենրիկ Գեւորգեան (77 կգ), Ռուբեն Գեւորգեան (82 կգ), Վիգեն Նազարեան (87 կգ), Արշակ Գեղամեան (97 կգ) եւ Արամայիս Յարութիւնեան (130 կգ):