Լեհաստանի Սիլեսիա քաղաքը օգոստոս 10-20-ն անցկացուեր է Աստղագիտութեան եւ աստղաֆիզիկայի միջազգային 16-րդ օլիմպիադան, որը մասնակցեր է 50 երկրի 241 աշակերտ: Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացուցեր են Ա. Շահինեանի անուան ֆիզմաթ յատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Արեգ Բարսեղեանը, Վյաչեսլավ Պետրօսեանը, Արտաւազդ Յարութիւնեանը եւ Մարիա Առաքելեանը։ ՀՀ թիմէն արծաթէ մեդալի է արժանացեր Վյաչեսլավ Պետրօսեանը, իսկ բրոնզէ մեդալի՝ Արտաւազդ Հարութիւնեանը: Արեգ Բարսեղեանը եւ Մարիա Առաքելեանն արժանացեր են գովասանագիրներու։
Յիշեցունք, որ 2022 թ. Հայաստանի թիմն Աստղագիտութեան եւ աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադա արժանացերէր 3 բրոնզէ մեդալներու։