Հայաստանի բռնցքամարտի պատանեկան յաքականը 2 ոսկէ, 4 արծաթէ եւ 7 բրոնզէ մեդալով վերադարձեր է Սլովենիա անցկըցուած կրտսեր տարիքի պատանիներու Եվրոպայի առաջնութենէ: 13 մեդալն այս տարիքային խոմբը ռեկորդային է հայկական բռնցքամարտի պատմութեան մէջ: Եվրոպայի պատանեկան առաջնութեան յաղթողի կոչմանն արժանացեր են Կարէն Զախարեանը (50 կգ) եւ Արսէն Դարբինեանը (54 կգ): Զախարեանը եզրափակիչը վստահ յխղթանակ է տարեր իռլանդացի Ջեսոն Մահերու նկատմամբ, իսկ Դարբինեանը 5։0 յաշուով յաղթեր է Ռումինիոյ ներկայացուցիչը: Պատանեկան ԵԱ-ի փոխչեմպիոններ են դարձեր Հրաչ Խաչատրեանը (80 կգ), Լիաննա Ժամհարեանը (44 կգ), Համեստ Աֆրիկեանը (46 կգ) եւ Անահիտ Յարութիւնեանը (48 կգ):Մրցավայր մեկնած Հայաստանի միւս 7 բռնցքամարտիկները կանգներ են պատւո հարթակի երրորը աստիճանը: Պատանեկան ԵԱ-ից բրոնզէ մեդալներով են վերադարձեր Աստղիկ Խաչատրեանը (36 կգ), Գոռ Կարապետեանը (46 կգ), Սուրէն Կատուալեանը (48 կգ), Արսէն Կարապետեանը (60 կգ), Ֆելիքս Պապիկեանը (63 կգ), Վոլոդեա Կիրակօսեանը (66 կգ) եւ Արամ Թումանեանը (90 կգ): Հայաստանը յաւաքական մրցավայր էր մեկներ Արթուր Մելքումեանի գլխաւորութեամբ։ Մարզչական շտաբ էին նաեւ Արմեն Բաղդասարեանը, Խաչիկ Խաչատրեանը եւ Արթուր Վարդեւարեանը։