Վան նահանգի Իփեքյոլու շրջանի Բաքրաչլը գիւղի հայկական Վարագավանք վանական համալիրը ոչնչացման եզրն է, կը գրէ Ermenihaber-ը։
Վարագավանքի եկեղեցիներու մեծ մասն արդեն իսկ գոյութիւն չունին: Այն ինչ մնացեր է միայն պատերն են ու քարերը: Յամալիրէն կիսով չափ պահպանուեր է միայն մէկ եկեղեցի, որը նոյնպէս փլուզման եզրն է: Թուրքական աղբիւրի փոխանցմամբ, ներկայիս եկեղեցին կը գտնուի գիւղը ապրող քուրդ հովվի մը յօգած ներքո:
Կը նշուի,որ վանական համալիրը ոչ մի իշխանութեան օրոք երբըւիցէ չի վերանորոգուեր եւ պետութեան կողմէն մատնուած է թողտւութեան: Միայն Վան 100-էն աւդլի եկեղեցի կա, որոնցմէ սակայն վերանորոգուեր է Վանա լճի 4 կղզիներու Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին եւ Էդրեմիտ (Արտամետ) գտնուող Սուրբ Աստուածածին եկեղեցին:
Նշենք, որ Վարագավանքը կառուցեր է 7-րդ դարը պատմական Վասպուրականի նահանգը՝ Վան քաղաքի յարաւարեւելեան յատուածը՝ Վարագա լեռան արեւմտեան լանջը: Նախկինը եղեր է Վանի արքեպիսկոպոսի նստավայրը։