94 տարեկան մահացեր է լեգենդար մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերու եռակի, աշխարհի, Ասիական խաղերու, Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարեանը։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին յայտներ է Հայաստանի մարմնամարզութեան ֆեդերացիոյ նախագահ Գագիկ Վանոեանը: «Սիրելի հայրենակիցներ, խոր վիշտով տեղեկացնելու եմ, որ քիչ առաջ կեանքի 94-րդ տարին իր մահկանացուն կնքեց բոլոր ժամանակներու մեծագոյն հայ մարզիկ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐԵԱՆԸ: Պատիւ եւ երջանկութիւ էր ըլլալ ՔՈ ժամանակակիցը, հանգչիր խաղաղութեամբ սիրելի՜ վարպետ»,- գրեր է Վանոեանը։