Գեղարքունիքի մարզի Լիճք գիւղէն 2020թ․-ի արցախեան 44-օրյա պատերազմին ընթացքը զոհուեր է 4 ժամկետային զինծառայող։ Սարգիս Սրքոեանը պատերազմի ատեն եղեր է ութ ամսուա զինծառայող։ Ծառայեր է Ջրականի 3-րդ գումարտակի նիւթաապահովման դասակը, եղեր է վարորդ։ Զոհուեր է 2020թ․-ի հոկտեմբեր 10-ին, Յադրութի շրջանը, Խուռհատ սարէն Յադրութ տանող ճանապարհը: 

«Ես ալ եմ վարորդ եղեր իմ ծառայութեանս ատեն, արցախեան առաջին պատերազմի ատեն՝ Քարուաճառ, 1993թ․-ն էր։ Ետք ամուսնացա, երկու տղա ունեցանք՝ Լեւոնը եւ Սարգիսը։ Տուն կառուցեցինք, կ՚ապրեինք, կ՚աշխատեինք:  Շինարարական տեխնիկա կ՚աշխատացնեի գիւղը, տղերքս ալ կ՚օգնէին, կ՚ապրէինք հանգիստ մեզի համար, մինչեւ որ եղաւ սա դէպքը»,-կը պատմէ Սարգիսի հայրը՝ Յովիկ Սրքոեանը: 

2020թ․-ի սեպտեմբեր 27-ին Արցախ սկսուած պատերազմի լուրն իմնալով՝ Յովիկ Սրքոեանը հեռաձայներ է որդին՝  Ջրական: Որդին հավատացուցեր է, որ իրենց քով ամէն ինչ կարգին է, ըսեր է, որ ինքը զորամաս է, անհանգստանալու կարիք չկա։ Յաջորդ օրերը՝ մինչեւ հոկտեմբեր 1-ը, Հովիկ Սրքոեանը չի կարողացեր կապ յաստատիլ որդու հետ։ Պատերազմի առաջին օրուընէ Սարգիս Սրքոեանը վարեր է նիւթաապահովման դասակի  «Ուրալ» մակնիշի մեքենան, մեքենայի անձնակազմն էր՝ գումարտակի թիկունքի պետ, մայոր Տիգրան Յարութիւնեանը, ժամկետային զինծառայողներ Գրիշա Յօւսեփեանը, Մնացական Եգորեանը։ 

Հոկտեմբեր 10-ի առաւօտուն հերթական անգամ նիւթաապահովման դասակի «ԿամԱԶ»-ը կը բարձըրնա է Խուռհատ սար՝ 3-րդ գումարտակի  դիրքապահները սնունդ եւ  անհրաժեշտ իրեր հասցնելու։ Մեքենան կը վարէր  Արամ Սւարեանը, ինքնաշարժին մէջ էին Սարգիս Սրքոեանը, թիկունքի պետը՝ մայոր Տիգրան Յարութիւնեանը, դասակի հրամանատար Սամուէլ Աւագեանը, ժամկետային զինծառայողներ Գրիշա Յօւսեփեանը եւ Մնացական Եգորեանը: Դիրքեր հասնելէն քիչ անց՝ ժամը 14։00-ի մօտ, դիրքին վրայ յարձակում կը սկսուի տարբեր ուղղութիւններէ, կ՚որոշուի թողնիլ դիրքերը: Զորքի հիմնական մասը գումարտակի հրամանատարութեան հետ ոտքով կը շարժուի դէպի Սարինշէպ գիւղ, իսկ նիւթաապահովման «ԿամԱԶ»-ը ճանապարհով շարժուեր է դէպի Յադրութ: Ինքնաշարժը նոյն անձնակազմն էր, բացի դասակի հրամանատար Սամուէլ Աւագեանէն:  Ճանապարհէն կը վերցնեն վիրաւոր ժամկետային զինծառայող Գոռ Մուսիսեանը: Որոշ ժամանակ հետո, երրորդ ոլորանի վրա մեքենան խոցվում է և շրջվում։ Մեքենայից կարողանում են դուրս գալ միայն ժամկետային զինծառայողներ Գրիշա Հովսեփյանը և Մնացական Եգորյանը: Նրանք կրակոցների տակ շարժվում են դեպի անտառ։

Պատերազմի ընթացքում «ԿամԱԶ»-ում եղած անձնակազմից ոչ մի տեղեկություն հնարավոր չի եղել ստանալ։ Պատերազմից հետո՝ 2020թ․-ի նոյեմբերի 17-ին Արցախի անհետ կորած և զոհված զինծառայողների որոնողական-փրկարարական ջոկատները կարողացել են մոտենալ խոցված մեքենային և հայտնաբերել են մասունքներ։ Որոշ ժամանակ անց ԴՆԹ-ի արդյունքներով նույնականացվել են Սարգիս Սրքոյանի  մասունքները։ Մեքենայում մնացած զինվորների ճակատագրերը մինչ օրս մնում են անհայտ:

Սարգիս Սրքոյանի աճյունը հողին է հանձնվել պատերազմի ավարտից 4 ամիս անց՝ 2021թ. փետրվարի 6-ին՝ ԴՆԹ կրկնակի փորձաքննությունից հետո: 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *