ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան աջակցութեամբ Կամերային երաժշտութեան ազգային կէդրօնը կ՚իրականացնէ հոգեւոր երաժշտութեան փառատոն, որու շրջանակը կանցկացուին մարզային համերգներ։Սեպտեմբեր 22-ին համերգ տեղի կունենա Կոտայքի մարզը՝ Պտղնիի տաճարը, Հայաստանի պետական կամերային երգչախումբի (գեղարուեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեան) եւ Հայաստանի պետական կամերային նվագախումբի (գեղարուեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսեան) մասնակցութեամբ: Համերգի դիրիժորն է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեանը։ Ծրագիրը կհնչեն շարականներ, Կօմիտասի, Մանսուրեանի, Մոցարտի, Շուբերտի, Ֆորեի, Բարբերի եւ այլոց հոգեւոր ստեղծագործութիւներէն: Սեպտեմբեր 23-ին համերգ է նախատեսուած Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ «Հովեր» պետական կամերային երգչախումբի (խումբավարներ՝ Սոնա Յովհաննիսեան, Նարինր Ոսկանեան) եւ Երեւանի պետական կամերային երգչախումբի (գեղարուեստական ղեկավար եւ խումբավար՝ Քրիստինա Ոսկանեան) մասնակցութեամբ: Համերգը կհնչեն Սահակ Պարթեւ, Ներսէս Շնորհալի, Կօմիտաս, Ա. Աւանեսով, Ա. Ղազարեան, Ա. Լոտտի,Վ. Բուխենբերգ, Պ. Վասկս, Յ. Մանտիյարվի: Համերգները կմեկնարկեն ժամը 19։00-ին։ Միջոցառումներու մուտքն ազատ է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *