Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահը հրամանագիր է ստորագրեր. 

Յօդուած 1.– Շարունակիլ պաշտպանել Արցախին հայերու իրաւունքներն իրենց տարածքը եւ անոնց ինստիտուտները՝​ համապատասխան միջազգային իրաւունքի եւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան կողմէն ​ 2021 թուականի Մարտի 1-ը հրապարակուած Արցախին մասին օրենքի 1-ին յօդուածի:

Յօդուած 2 – 1920 թուականին ճանաչուած Հայաստան պետութեան անբաժան մաս կազմող  Արցախին (Ղարաբաղ) նահանգի Բաքուի իշխանութիւններու կողմէն ​ ռազմական ուժով մասնակի կամ ամբողջական բռնազաւթումը, ներառեալ՝ Բաքուին հետ անոր սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը,​ պետք է իրականացուեր բանակցութիւններու միջոցով՝ համաձայն ​ Սեւրի Դաշնանագիրի 92-րդ յօդուածի:

Յօդուած 3. – 2020 թուականի Սեպտեմբեր 27-ի պատերազմական իրավիճակէն ի վեր Արցախին բնիկ հայ ժողովուրդի կրած տառապանքները ​ մարդկութեան դէմ ցեղասպանութեան կիրառման առարկա են՝ համաձայն Կանխարգելման եւ ցեղասպանութեան հանցագործութեան ճնշման մասին համաձայնագիրի, որն ​ ընդունուեր է 1948թ.:

Յօդուած 4. – Չեղեալ եւ անվավեր համարիլ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Ազգային Սահմանադրութեանը չհամապատասխանող պարոն Սամուէլ Շահրամանեանի ստորագրած որոշումը (ներքեւը նշուած յրամանագիրը):

Յօդուած 5. – Սոյն հրամանագիրը վավերացուելէն ետք կներառուի եւ կհրապարակուի Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պաշտօնական տեղեկագիրը: 

Արմենակ Աբրահամեան    

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ

2023թ. Սեպտեմբեր 28                                                                                                                                   Կարին                                                                                                                                                  

ՆՀ 98

https://westernarmeniatv.com/hy/187038/%d5%a1%d6%80%d6%87%d5%b4%d5%bf%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%af%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5https://www.lragir.am/2023/09/28/787278/%a1%d5%b6-%d5%b0