Հայաստանի մարմնամարզութեան հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերու բրոնզէ մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթեանը նուաճեց Փարիզի 33-րդ ամառային ՕԽ ուղեգիր: «Արմենպրես»-ի թղթակիցի հետ զրոյցը սա մասին ըսաւ Հայաստանի հավաքականի գլխաւոր մարզիչ Յակոբ Սերոբեանը: Այս օրերը բելգիական Անտվերպեն քաղաքը ընթացող մարմնամարզութեան աշխարհի վարկանիշային առաջնութիւնը Արթուր Դավթեանը մրցեց բազմամարտով եւ հէնց այս կերպ նուաճեց Օլիմպիական խաղերու ուղեգիր: Արթուր Դավթեանը մինչ այս մասնակցեր է Լոնդոն-2012, Ռիո-2016, Տոկիո-2020 խաղերը: Սա հայ մարմնամարզիկին 4-րդ Օլիմպիական խաղերն են: Նա նախորդ խաղերը` հենացատկի վարժութեան մէջ  նուաճեր էր բրոնզէ մեդալ: Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերուն մինչ այս ուներ 6 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետեանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանեանը, Մալխաս Ամոեանը, Սլավիկ Գալստեանը, Վազգեն Թեւանեանը, Արսեն Յարութիւնեանը :