Վիրաբեան Դավիթը ծնուեր է 2001 թուականի դեկտեմբեր 1-ին։ Դավիթը կը ծառայեր Ջրական։ Ջրական գտնուող որդիին հետ վերջին հեռախոսազրոյցը Գարիկ Վիրաբեանն ըսեր է, որ մտադիր է գալ իր քով՝ առաջնագիծ։ Սեպտեմբեր 29-ի գիշերը Գարիկը Երեւանէն իր ինքնաշարժով մեկներ է Ջրական, որդու՝ Դավիթին քով, բայց ըդպէս ալ զինքը չի հանդիպեր։ Ժամկետային զինծառայող Դավիթ Վիրաբեանը 2020թ․-ի Սեպտեմբեր 27-ին սկսված պատերազմին առաջին օրերէն իր զինակիցներուն հետ պահեր է Ջրականի Մարջանլու տեղմասի մոտակա բարձունքը։ Հոկտեմբեր 3-ին՝ վեցօրեա ինտեսիվ մարտերէն ետք, Դավիթն իր 11 զինակիցներու հետ զոհուեր է։
Գարիկ Վիրաբեանը կը պատմէ, որ իր ինքնաշարժով Սեպտեմբեր 29-ի գիշերը դուրս է եկեր Երեւանէն։ Գորիսով է, Խնձորեսկով իջելր է Կուբաթլու։ Հասեր է Ջրականի զորամաս, որը դատարկ է եղեր, բան մը չի եղեր։ «Հասնելուն պէս «Սմերչը» խփեց, իջեր ենք էդտեղէն, «12 աղբիւրներ»-ի մօտով հասեր ենք Սաուէլավան՝ էդտեղ մեր տանկերու դիրքն էր։ Ամսի 30-ն էր, Արա լեռի վերեւը ավտո ենք կանգնացուցեր, հարցուցեր ենք՝ դեպի Արաքս ճի՞շտ կերթանք, ըսեց՝ չէ, պետք է խաչմերուկէն ձախ ընեիք։ Հետ ենք եկեր Սաուէելավանին խաչմերուկ, եկեր մինչեւ Քիւչակը անցեր, եկեր ենք Շեյբէյ՝ Մարջանլուէն մօտ 1 կմ հեռաւորութեան վրայ է։ Շեյբեյ կանգնած մեր սպաներէն մարդիկ կային, հարցուցին՝ ո՞ւր կերթաք, ըսեցի՝ ով ենք, ուր կուզենք երթալ, ըսինէ՝ հետ գացէ՛ք, գացէք զէնք, համազգեստ ստացէք, նոր եկէք ։ Հետ ենք եկեր, գացեր Ստեփանակերտ, կամաւորագրուեր, հետ եկեր Ջրականի զորամասէն զենք ստացեր։ Էդտեղ հանդիպեցինք Հրայր սարկավագը, մեզի ըսեց, որ ինքը կը գնա դիրքեր, որտեղ Դավիթն է, կգտնէ իրեն, ետք կգա մեզի կտանէ իրենց քով։ Մենք գացինք Սամուէլավան ու կը սպասեինք, որ Հրայր սարկավագը պետք է վերցներ մեզի, տաներ Դավիթենց դիրքեր։ Հոկտեբեր 2-ին Հրայր սարկավագը Դավիթենց շտաբին պետի՝ Էդգար Մաթեւոսեանի հետ դիրքերուճանապարհին էին: Մարջանլուի աւազի հանքին քով Հոկտեմբեր 2-ի գիշերը ավիայարուածէն կը զոհուի շտաբին պետը, սարկավագն ալ կը վիրաւորուի։ Էդ օրը գիշերը կը հարձակուին Դավիթենց բարձունքին վրայ, 12 հոգի կը զոհուի, որոնց մէջ էր նաեւ Դավիթը։ Ես այդ բարձունքին քովն էի, բայց չկարողացա հասնիլ որդուս, չկարողացա հանիլ աճիւնը»։