ԿԻԼԻԿԻԱ- Շվեյցարիայի «Ալևի (Արեւի) Միությունների Ֆեդերացիա»-ն նշել է  իր հիմանդրման 20-ամյակը։ Շվեյցարիայի «Ալևի միությունների ֆեդերացիա»-յի հիմնադրման 20-ամյակին  նիվիրված միջոցառումը բաղկացած էր երկու մասից։

«Ալևիների կրոնական և  քաղաքական կազմակերպությունների լույսի ներքո պահանջներ  եւ դաշինքներ» խորագրով   առաջին նիստը ղեկավարում էր Ֆութաթ Ատեշը։

Միջոցառմանը  մասնակցել են Եպրոպայի «Ալևի Միությունների Ֆեդերացիա»-յի քարտուղար Բյուլենթ Անթ, «Եվրոպայի Ալևի Կանանց Միության» տնօրեն Նեվին Քամիլաղօղլուն, «Եվրոպայի Ալևի Երիտասարդների Միության» նախագահ Ումիթ Սարը, «Եվրոպայի Ալևի Միությունների Կոնֆեդերացիայ»-ի պատվավոր նախագահ Թուրգութ Օքերը, «Շվեյցարիայի Ալևի Միությունների Ֆեդերացիայ»-ի նախագահ Ջեմ Բիթնելը և «Բրիտանիայի Ալևի Ֆեդերացիա»-յի նախագահ Իսրաֆիլ Էրբիլը։

Ընդհանուր առմամբ միջոցառման  քննարկվել են  «Շվեյցարիայի Ալևի Միությունների Ֆեդերացիա»-յի հիմնադրմանը, 20 տարվա ընթացքում Շվեյցարիայում ծավալած գործունեությանը  և Թուրքիայի օրակարգին  առնչվող մի շարք  հարցեր։ Միջոցառմանը քննարկվել են Ալևիների  ներկայիս խնդիրները։

Ամեն լեզվով երգեր են հնչվել

Միջոցառման 2-րդ  մասի օրակարգում ընդգրկված էին մշակութային հարցեր։ Միջոցառման 2-րդ մասի բացման ժամանակ  «Աարգաու Ալևի Մշակութային» կենտրոնի երիտասարդները հանդես եկան սեմահ պարային կատարմամբ։

Միջոցառման ժամանակ հեռախոսակապ է հաստատել Օվաջըքի քաղաքապետ Ֆաթիհ Մեհմեթը։ Համերգայի ծրագրերով հանդես են եկել Սեվալ Էրօղլուն, Հուսեյն և Ալիռըզա Ալբայրաք  եղբայրները և  Շվեյցարիայի Ալևի Միությունների Ֆեդերացիայի երաժշտական խումբը ։

Մաչօղլուն,  ով ունի կանաչ անձնագիր, բայց Թուրքիայում հայտարարված արտակարգ իրավիճակի պատճառով չէր կարողացել երկրից դուրս գալ և մասնակցել այս միջոցառմանը,  հեռախոսակապ հաստատելով  Շվեյցարիայի Ալևի Միությունների Ֆեդերացիայի հետ հաջողություններ է մաղթել։

Այնուհետև, երեկոյան  կազմակերպվել է միջոցառում, որի ժամանակ ցուցադրվել են երեխաների նկարած նկարները։  Օրվա վերջում լավագույն երեք նկարների փոքրիկ հեղինակները արժանացել են  մրցանակների։

Միջոցառման ժամանակ  հանդես է եկել  «Քարդեշ Թուրքուլեր» խումբը։ Խումբի կատարվամբ  թուրքերենով, քրդերենով, բոսնիերենով, լազերենով  և հայերենով տարբեր երգեր են հնչեցվել։