Սասունի վերաբերյալ գրավոր աղբյուրներում պահպանված ամենարժեքավոր աշխատությունը համարվում է «Անաբասիս«» աշխատությունը։ Այս աշխատության մեջ հույն հայտնի պատմաբան Քսենեֆոնը ներկայացնում է վարձկան ուժերի՝ 10 հազար հույների հայրենքի վերադարձը։ հույն պատմիչ Քսենեփոնը իր նշանավոր «Անաբասիս«» աշխատության մեջ հարուստ տեղեկություններ է պահպանել Սասունի շրջանի, ինչպես նաև ողջ պատմական Արևմտյան Հայաստանի պատմության վերաբերյալ ։
Քսենեֆոնը և «Անաբասիս» աշխատությունը
Քսենոփոնը հին հույն գրող, պատմիչ, զորավար և քաղաքական գործիչ է ։ Ծնվել է մ․թ․ա 430 թվականին Հունաստանում։ Քսենեփոնը Սոկրատեսի աշակերտն էր։
Երիտասարդ տարիներին նա մասնակցել է Կյուրոս Կրտսեր կողմից իր ավագ եղբոր՝ Աքեմենյան Պարսկաստանի թագավոր Արտաքսերքսես Երկրորդի դեմ կատարած արշավանքին, որը տեղի է ունեցել մ.թ.ա. 401-400 թթ.։ 401 թվականին Սարդես քաղաքից, բազմահազարանոց զորքով (այդ թվում՝ 10 հզ հույն վարձկաններ) արշավել է եղբոր դեմ, սակայն Բաբելոնի մոտ, Կունաքսա վայրում, պարտություն է կրել և սպանվել։ Անաբասիս աշխատության մեջ նկարագրված է մ.թ.ա. 401 թվականին գահատենչ Կյուրոս Կրտսերի վարձկան ուժերի՝ 10 հազար հույների անհաջող արշավանքը Աքեմենյան թագավոր Արտաքսերքսես II դեմ և Կունաքսայի (Միջագետք) ճակատամարտում պարտվելուց հետո նրանց նահանջը Հայաստանի վրայով դեպի Սև ծով։
Հեղինակը մասնակցել է ամբողջ արշավանքին ու նահանջին (հելլեն զորավարների նենգաբար սպանվելուց հետո նա նահանջող զորքի հրամանատարն Էր)։ Նահանջից հետո 10 հազարից ավել զորքից միայն 2 հազարն է հասել Հունաստան։ Քսենեփոնը հետագայում զորքերի նահանջը նկարագրում է «Անաբասիս» աշխատության մեջ։
Այս աշխատության մեջ կարևոր տեղեկություններ են պահպանվում Արմենիայի բնակավայրերի և այնտեղի բնակչության մասին։ «Անաբասիս»–ի շնորհիվ հելլենները ծանոթացան պարսկական ընդարձակածավալ տերության ներքին թուլությանը և հող պատրաստվեց Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքի համար։
Քարդուխի երկրի
Հունական բանակը Քսնեֆոնի հրամանատարությամբ Կունակսեի պարտությունից հետո շարժվում են դեպի հյուսիս։ Հույները կտրում-անցնում են Հայկական լեռնաշխարհը հարավից հյուսիս-արևմուտք, Վանա լճից հարավ ընկած Կարդուխների երկրից դեպի Սև ծովի ափերը և այնուհետև ընթանում են հարավային ափի երկայնքով: Ծանոթանում են տասնյակ ցեղերի ու ժողովուրդների հետ: Քարդուխի լեռները անցնելուց հետո հունական զորքը ցանկանում է հասնել Արմենիա։ Քարդուխները համարվում են քրդերի նախնիները, գրավոր աղբյուրներում քրդերի մասին 1-ին հիշատակումները պահպանվում են «Քսոնեֆոն»-ի մոտ։
Քսենեֆոնը 4-րդ գրքում քարդուխների մասին նշում է հետևյալը․
«Քարդուխները անխակ մարդիկ էին, ովքեր չէին հպատակվում ոչ մեկին։ Նրանք չենք ենթարկվել պարսից թագավորին և պարտության են մատնել 120 հազարանոց պարսկական զորքին։ Նրանք մարտնչում էին քարերով ու նետերով։
Նրանց գյուղական տները բավականին գեղեցիկ էին, ունեին շատ ուտելիք և գինի, տներում կային գինու պահեստարաններ»։
Քարդուխ երկրում մնալով 7 օր հույները ունենում են մեծ կորուստներ։ Քարադուխից հետո հունական զորքը շարժվում է դեպի Կենտրիտես (Արևելյան Տիգրիս)։ Հույները վրանում են Տիգրիսի դաշտավայրային գյուղերում ։ Քսենեփոնը նշում է, որ այս գետը բաժանում է Քարդուխը և Արմենիան։ Այստեղից հետո հույների անցած ճանապարհը շատ հակասական է։ Որոշ ուսումնասիրողներ նշում են, որ դրանից հետո հունական զորքը Սղերդից հետո շարժվել է դեպի Բիթլիս, այնուհետև՝ Մանազկերտ։
«Անաբասիս»–ում Հայաստանը պատկերված է իբրև ընդարձակ երկիր, որի սատրապն էր Օրոնտեսը, իսկ արմատական մասում հյուպարքոս էր Տիրիբազոսը։ Ըստ «Անաբասիս»–ի, Հայկական լեռնաշխարհը բնակեցված է եղել, հիմնականում, հայերով։ Արևելյան Տիգրիսից մինչև Արաքսի վերին հոսանքը հելլեններն անցել են հայկական գյուղերով։
Անցնելով գետի վրայով հունական զորքը շարժվեց դեպի Արմենիա։Այնտեղ տարածնքերը շատ հարթ էին, հեշտ անցանելի։
Նրանք հասել էին մի մեծ քաղաք։ Սատրապն ասյտեղ պալատ ուներ, գրեթե բոլոր տները տանիքներ ունեին։ Տները լեցուն էին մթերքներով։
Այնուհետև հունական զորքը հասավ փոքր բայց շատ գեղիցիկ Թելեբոաս գետի ափերը։ Այս տարածքը անվանում էին Արևմտյան Արմենիա։ Բոթան գետից հետո անցնելով մի քանի բնակավայրերով, հասնում են մի քաղաք, որտեղ գտնվոմ էի սատրապի պալատը։ Այ քաղաքը հավանաբար Էրզան քաղաքն էր (Խարաբաժար)։
Այնուհետև Տիգրիսից հետո հասել են Արածանի գետ։ Տիգրիս գետի կարևոր վտակներ են՝ Ամբար, Քաղիրդ (Բաթման)՝ Սասուն գետվտակով, Արզան, Բաղեշ (Բիթլիս)։ Սասուն գետի երկայքնով եթե անգամ մասամբ հնարավոր լինել դուրս գալ Մշո դաշտավայր, ապա միևնույն է տեղի բնակիչները թույլ չէին տա , որ հունական զորքը այնցնի նրանց հարուստ գյուղերով։
«Անաբասիս» աշխատությունում Սասունի վերաբերյալ եզրակացություններ
Քսենեփոնը Բոթանից հետո շատ քիչ տեղեկություններ է տալիս այն քաղաքների մասին, որտեղ հյուրընկալվել է ։ Հավանաբար նա սատրապների ղեկավարությամբ առանց որևէ խոչընդոտի հասել է Արածանի։ Տեղի ղեկավարները առանց պայքարելու հոգացել են զինվորների կարիքները և օգնել են , որպեսզի հասնեն Արևմտյան Արմենիա։
«Անաբասիս» աշխատության մեջ Սասունի վերաբերյալ շատ տեղեկություններ չկան ։ Սակայն աշխատության մեջ նկարագրված է ,որ այդ շրջանը լեցուն էր խմիչքներով ու ուտելիքներով։ Այս ամենը փաստում է, որ տարածաշրջանի տնտեսական բարեկեցության մակարդակը բարձր է:
Բացի այդ, կարող ենք նշել, որ որ Քարդուխ և Արմենիա երկրների համար սահման էր հանդիսանոււմ Բոթան և Բաթման գետերը և Սասունի լեռները։ Ընդհանուր առմամբ պատմության ընթացքում Սասունի լեռները և Բաթման գետը պետությունների միջև տարբեր հակամարտություններում համարվել են որպես սահմաններ: Քարդուխ շրջանը և Սասունի շրջանը լեռնային ռելիոֆով շատ նման են իրար։ Սասունի լեռների բարձր հատվածներում դեռևս պահպանվում են աշտարակները, որտեղից հսկում էին տարարծքը։
Այդ ժամանակաշրջաններում աշտարակներում կրակ վառելով, միմյանց հետ հաղորդակցություն էին ապահովում։ Մեկ այլ տեսակետ է նաև այն, որ սատրապների միջոցով ղեկավարվող Հայաստանը և պարսից շահին չհպատակվող Քարդուխները թշնամիներ էին։
Այս մասին հայտնում է “sasun.org”-ը։