Հյուսիսային Սիրիայի ժողովուրդները պատրաստվում են նշել շարժման 6-ամյակը, հայտնում է «mezopotamya» լրատվական գործակալությունը։ Քոբանիում իրականցվող միջոցառումներին մասնակցելու են Մանբիջից, Ռաքքայից, Դեյր Էր-Զորից, Հալեպից և Շեհբայից ժամանած հյուրեր։ .
2012թ․ հուլիսի 12-ին Հյուսիսային Սիրիայի ժողովուրդների մոտ բռնկվեց շարժման առաջին ալիքը։ Սիրիական ճգնաժամի ժամանակ նրանք ունեցել են ակտիվ դերակատարություն։ Այդ պայքարում կարևոր էր նաև կանանց դերն ու նշականությունը, որը մինչև հիմա իր ազդեցությունն է թողում բոլոր կանանց վրա։

Հյուսիսային Սիրիայի ժողովուրդները շարժման 6-ամյակի առթիվ կկազմակերպեն մի շարք միջոցառումներ։ Կկազմակերպվեն երթեր, կինոդիտումներ և նմանատիպ մի շարք միջոցառումներ, կցուցադրվեն Հյուսիսային Սիրիայի և Քոբանիի ազատագրմանը նվիրված ֆիլմեր։

Նախատեսվում է, որ տոնակատարություններին հյուրեր կլինեն Մանբիջից, Ռաքայից, Դեհր Էր-Զորից, Հալեպից, Շեհբայից և մի շարք այլ քաղաքաներից։