Տրուել է Ս. Քառասնից Մանկանց Մայր եկեղեցւոյ նորոգութեան աշխատանքներուն մեկնարկը:

Առաջին փուլով սկսած է եկեղեցւոյ եւ մայր մուտքին նորոգութիւնը, որուն շինարարական աշխատանքները կ՛ընթանան մեծ թափով:

Եկեղեցւոյ նորոգութիւնը կը վայելէ նաեւ սուրիական պետական բարձրաստիճան շրջանակներու ուշադրութիւնը եւ անվերապահ քաջալերանքը: Սա կվակայե Հալէպի նահանգապետ Հիւսէյն Ահմէտ Տիապի, Նահանգապատարանի եւ առնչակից գրասենեակներու պատասխանատուներու այցելութիւնը եկեղեցւոյ աշխատավայր, ուր յետ շրջագայութեան նահանգապետը իր գոհունակաութիւնը արձանագրեց տարուած աշխատանքին գծով եւ բարձրօրէն գնահատեց հայ համայնքին ներդրումը Սուրիական Հայրենիքի վերաշինութեան նուիրական գործին:

Նշենք, որ Ս. Քառասնից Մանկանց Մայր եկեղեցին աւելի քան հինգ հարիւր տարիներուա վաղեմություն ունի և Սուրիոյ հայ համայնքին գոյության ընթացքում կարևոր դերակատարություն է ունեցել: