Թրքական լիրայի արժեզրկման հետևանքով՝ Հոկտեմբերին նոյնպէս կը սպասուի էներգակիրներու գնաճ։

 

Ինչպէս կը տեղեկացնէ Reuters գործակալութիւնը, պետական ԲՈԹԱՇ (BOTAS) էներգետիկ ընկերութիւնը բարձրացուցած է բնական գազի գինը տնային 9 եւ արդիւնաբերական 18.5  տոկոսով :

Reuters-ի փոխանցմամբ՝ ոլորտի աղբիւրները յայտարարած են, ԲՈԹԱՇ-ը (BOTAS) վերանայած է սակագիները Հոկտեմբերի 1-էն, եւ նոր սակագիները ուղարկուած են համապատասխան ստորաբաժանումներուն` ծախսերու մեծացման պատճառով:

 

Ընկերութիւնը Սեպտեմբերին  եւս բարձրացուցած էր տնային սպառողներուն համար 9  տոկոսով, իսկ արդիւնաբերական ոլորտէն ներս՝ 14 տոկոսվ։

Միւս կողմէ՝ էլեկտրական էներգիայի գիները կարգաւորող մարմինը այսօրուընէ նոյնպէս  գազի գինի բարձրացման առնչութեամբ կը վերանայի էլեկտրաէներգիայի գիները։ Սեպտեմբերին  էլեկտրաէներգիայի գնաճը տանատանուր է 14,2-էն 16,2 տոկոսի միջակայքին:

Թրքական էլ. էներգիայի ⅓-ը կ՛արտադրուի բնական գազով, եւ գիներուն տատանումները կ՛ազդեն անմիջականօրէն վերջնական սպառողին վրայ:

 

Աւելցնենք նաեւ այն, որ վերջին 5 ամիսներուն գնաճը՝ շուրջ 37 տոկոս, մեծ հարուած է նաեւ Արեւմտեան Հայաստանի բռնագրաւուած տարածքներու բնակիչներուն գրպանին: