Ռուսաստանի երկու հեռուստաալիքներ ռեպորտաժներ պատրաստեր են Հայաստանից Սիրիա մեկնած սակրավորների մասին, որտեղ ներկայացնում են հայաստանցիների կողմից այնտեղ իրականացվող ականազերծման հումանիտար աշխատանքները։Ցուցադրվում է, թե ինչպես են հայաստանցիները հայտնաբերում ու ոչնչացնում 5 ական։

SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, ռուսական լրատվամիջոցները պատմում են, որ հայկական կողմին Սիրիայում օժանդակում է ռուսական կողմը՝ տրամադրելով ականազերծման գույք, օգնելով անձնակազմի անվտանգության ապահովմանը։ Սակրավորներն էլ ականազերծում են ալ-Հուսեյնիա բնակավայրի մոտ գտնվող ականապատ հատվածը բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։

Հենց նկարահանումների ժամանակ ցուցադրվում են խորհրդային արտադրության 4 ու իտալական արտադրության 1 ական, որոնք էլ ի վերջո անվտանգ տեղանք տեղափոխվելուց հետո պայթեցվում են տեսախցիկների առջև։