Հայաստանի մէջ Ապրիլի 29-ի ժամը 11:00-ի դրութեամբ նոր կորոնավարակով 65 նոր դէպք  գրանցուեր է: Ասոր մասին կը  յայտնէ  ՀՀ ԱՆ հիւանդութիւններու եւ վերահսկման ու կանխարգիլման ազգային կեդրոնը:

Յիշեցնենք, որ երեկ հաղորդուած տուեալներուն համաձայն՝ գրանցուեր էր կորոնավարակման 1867 դէպք:

Ընդհանուր առմամբ՝ Ապրիլի 29-ին հաստատուեր է կորոնավարակման 1932 դէպք:

Վերջին տուեալներով ապաքինուեր է 900 անձ (վերջին մեկ օրը՝ 34 մարդ), 30 վարակակիր մահացեր է: