Ամեն տարի Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհով կը նշեն Պարի միջազգային օրը (International Dance Day), կը յայտնէ Calend.ru-ն։ Այս տօնը, որ նուիրուած է պարի բոլոր ոճերուն, սկսեր են նշել 1982-էն՝ ԻՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհուրդի (International Dance Council, CID) նախաձեռնութեամբ ֆրանսացի բալետմէյստեր, պարարուեստի տեսաբան ու բարեփոխող Ժան-Ժորժ Նովերի ծննդեան օրը, որ պատմութեան մէջ մտեր է որպէս «ժամանակակից բալետի հայր»։