Այսօր  կը լրանայ հայ մեծանուն կոմպոզիտոր Էդուարդ Միրզոեանի ծննդեան 99-ամեակը, ծնած է 1921 թուականին՝  Վրաստանի Գորի քաղաքին մէջ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր Էդուարդ Միրզոեանը 1941 թ-ին աւարտեր է Երեւանի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, 1946–48 թթ-ին կատարելագործեր է Մոսկուայի Հայ մշակոյթի տան երաժշտական ստուդիայի մէջ: 1948 թ-էն կը դասավանդէ Երեւանի կոնսերվատորիային մէջ (1965 թ-էն՝ պրոֆեսոր):

Միրզոեանը բազմաթիւ երաժշտական ստեղծագործութիւններու հեղինակ է:

Միրզոեանը պարգեւատրուեր է «Կիրիլ եւ Մեֆոդի» (1971 թ., Բուլղարիա), Հայ եկեղեցւոյ Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպի, ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի (երկուքն ալ՝ 2001 թ.), «Պետրոս Մեծ» (2005 թ., Գերմանիա) շքանշաններով, ՀՀ Մովսես Խորենացիի  (1998 թ.), ՀՀ ԳԱԱ ոսկէ (2006 թ.), Լեոնարդո դա Վինչիի անուան միջազգային (2006 թ.), «Եկատերինա II» (2006 թ., ՌԴ) մեդալներով, արժանացեր է ՀԽՍՀ մշակոյթի նախարարութեան Արամ Խաչատրանի անուան մրցանակի (1988 թ.):

Է.Միրզոեանը մահացեր է 2012 թ. հոկտեմբերի 5 –ին Երեւանի մէջ: