Հայաստանի մէջ մայիսի 16-ին՝ ժամը 11:00-ի դրութեամբ նոր կորոնավարակով ախտահարուած 239 նոր դէպք  գրանցուեր է: Այս մասին կը յայտնէ ՀՀ ԱՆ հիւանդութիւններու եւ վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ մայիսի  15-ին հաստատուեր է կորոնավարակի 4228 դէպք:

Ընդհանուր փորձաքննութեան թիւը կը կազմէ 39005 (վերջին մէկ օրը՝ 1529): Փաստացի այս պահին կը բուժուի 2415 անձ (մէկ օրուայ ընթացքին աւելցեր է 111-ով):

Վերջին տուեալներով ապաքինուեր է 1791 անձ (վերջին մէկ օրը՝ 125 մարդ), 53 ախտահարեալ մահացեր է (ավելացել է 3-ով):