«Ֆերզիտ» շինարարական ընկերութեան տնօրեն Արթուր Խաչատրեանի մտահղացմամբ եւ  ֆինանսաւորմամբ ԱՀ Մարտունի քաղաքի մէջ կը տեղադրուի Գարեգին Նժդեհի կիսանդրին:

Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ   զրոյցի ժամանակ  ըսեր   է   Մարտունի  քաղաքապետի  տեղակալ  Էդիկ  Աւանեսեանը:

Անոր  խօսքով՝   կիսանդրին   կը տեղադրուի  Գարեգին  Նժդեհ փողոցի վրայ: Կիսանդրիի   շինաշխատանքները   սկսեր  են   տարուայ   սկիզբէն  եւ արդեն աւարտելու   փուլին   են: Հեղինակը քանդակագործ Արմեն Պետրոսեանն է: 

Է.  Աւանեսեանը   տեղեկացուցեր է  նաեւ, որ  բացման   հանդիսաւոր  արարողութիւնը  տեղի  կունենայ  սեպտեմբերին: