Հայկական «Լորիկ» կինոնկարը գրան պրի մրցանակ ստացեր է «Պատմողական ֆիլմ» (Narrative Feature) անուանակարգին, Նիու Յորքի սոցիալական ֆիլմերու կինոփառատոնին (SR Socially Relevant Film Festival NY).
«Լորիկ» դրամայի ռեժիսորը Ալեքսեյ Զլոբինն է (Ռուսաստան), գլխաւոր դերը կը կատարէ հայ անուանի դերասան Միքայել Պողոսեանը:
Ֆիլմը կը պատմէ Լոուրենս Օլիվիէի անուանակից տարօրինակութիւններով լի դերասան Լորիկի մասին՝ ներկայացնելով ոչ միայն մէկ դերասանի, այլ նաեւ մարդկանց կեանքի նկարագիրը՝ դժուարութիւններով, խնդիրներով, ուրախութիւններով, գայթակղութիւններով, լալով, ծիծաղով՝ տրագիկոմեդիկ: